«Չելսին» առաջին հաղթանակն է տարել` հիասքանչ խաղով ջախջախելով «Վեսթ Հեմին» 🎥

«Չելսին» առաջին հաղթանակն է տարել` հիասքանչ խաղով ջախջախելով «Վեսթ Հեմին» 🎥

23/08/2025 - 11:06

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում հիասքանչ խաղով 5:1 հաշվով ջախջախել է «Վեսթ Հեմին»։

«Թոշակառուներից» փայլեց թիմի նորեկ Ժոաո Պեդրոն, որը մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Պեդրու Նետուն, Էնցո Ֆերնանդեսը, Մոյզես Կայսեդոն ու Թրևո Չալոբան։

«Չելսին» նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ և 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Վեսթ Հեմը» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է` բաց թողնելով 8 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023