Չելսին ապացուցեց իր բարձր կարգը🎥
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպան առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակով գնացին ընդմիջման։
23-րդ րոպեին Տիմո Վերները 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 54-րդ րոպեին, տանտերերին, ի վերջո, հաջողվեց հավսարեցնել հաշվիը. աջ եզրից կատարած հեռահար հարվածով աչքի ընկավ Լեանդրո Տրոսարդը։
Շատ չանցած` 56-րդ րոպեին, «ազնվականները» կրկին հաշվի մեջ առաջ անցան. հեռահար հարվածով բավականաին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ աջ պաշտպան Ռիս Ջեյմսը։
66-րդ րոպեին էլ Կուրտ Զուման դրեց հանդիպման վերջակետը` եզրափակելով Ջեյմսի կատարած փոխանցումը։
Այսպիսով, չնայած Ֆրենկ Լեմպարդի սաներն ունեցան խաղային խնդիրներ, միևնույն է, առաջնությունը վստահ հաղթանակով սկսեցին։
Վերջում հավելենք, որ 1-ին տուրի որևէ հանդիպում չի ավարտվել ոչ-ոքի արդյունքով։
# ԱՊԼ, Բրայթոն, Ժորժինիո, Կուրտ-Զումա, Չելսի, Ռիս Ջեյմս