«Չելսին» ակտիվացրել է քայլերը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում
«Չելսին» սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալխեանդրո Գարնաչոյին ձեռք բերելու համար, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Թոշակառուներն» արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցում են «կարմիր սատանաների» հետ։
21-ամյա եզրային կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել միայն «Չելսի»։ Նա լոնդոնյան գրանդի հետ արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։
Գարնաչոն մանկունիական ակումբում 144 խաղում 26 գոլ է խփել, կատարել 22 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գարնաչո, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո