«Չելսին» 51 միլիոն եվրո կվճարի 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար
Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Ժեովանի Կենդան կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ազնվականները» 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության են հասել պորտուգալական ակումբի հետ և կվճարեն 51 միլիոն եվրո։
Եզրային հարձակվողը լոնդոնյան գրանդին կմիանա 2026 թ. հունվարին։ Նա նոր ակումբի հետ պայամանգիրը կկնքի 2033 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագրում կլինի նաև հատուկ կետ` այն ևս մեկ տարով երկարաձգելու համար։ Կենդան արդեն բուժզննում է անցել «Չելսիի» համար։
Հաղորդվում է, որ պատանի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Չելսին» առաջ է անցել «Բավարիայից» ու «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ժեովանի Կենդան պորտուգալական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից է։ Նա «Սպորտինգի» համակարգում է 2019 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում 44 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 ասիստ։
Կենդան արդեն նաև երեք անգամ հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական, սակայն դեռ նորամուտը չի նշել ազգային թիմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժեովանի Կենդա, Չելսի, Պորտուգալիայի հավաքական, Սպորտինգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո