Չելսիի տրանսֆերային արգելքը չեղարկվել է
ՖԻՖԱ-ն վերանայել է Լոնդոնոի «Չելսիի» տրանսֆերային արգելքի հարցը։ Ըստ վերանայման՝ ՖԻՖԱ-ն որոշել է չեղարկել «Չելսիի» տրանսֆերային արգելքը, որը պետք է գործեր մինչը 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը։
«Ազնվականների» տրանսֆերային արգելքը գործում էր 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանից սկսած։ Լոնդոնյան 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանից սկսած կրկին կկարողանա իրականացնել տրանսֆերներ։ Կրճատվել է նաև ահմանված տուգանքի չափը. այժմ «Չելսին» պետք է վճարել 273 հազար եվրո:
Հիշեցնենք, որ «Չելսիի» վրա դրված տրանսֆերային արգելքի հիմնական պատճառն «ազնվականների»՝ երիտասարդ ֆուտբոլիստների գրանցման հետ կապված թույլ տված խախտումներն են եղել։
# Չելսի, ՖԻՖԱ