Չելսիի մի շարք նորեկներ զղջում են ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար

Չելսիի մի շարք նորեկներ զղջում են ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար

29/04/2023 - 18:23

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Չելսիի» մի շարք նորեկներ արդեն արդեն զղջում են, որ ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր են կնքել։

Աղբյուրի փոխանցմամբ` նորեկներից ոմանք հիասթափված են, քանի որ բանակցությունների ընթացքում նրանց վստահեցրել են, որ ակումբի նախագծում ունենալու են առանցքային դեր։

Այդուհանդերձ, նրանցից ոչ ոք չի ստացել խոստացված դերը։

Բացի դրանից, այդ ֆուտբոլիստներին զարմացրել է այն հանգամանքը, որ ակումբի համասեփականատեր Թոդ Բոուլին սկսել է այցելել թիմի հանդերձարան։

Հաղորդվում է, որ ամերիկացի գործարարը բոլորի ներկայաությամբ խրատել է մի շարք ֆուտբոլիստների։

Հատկանշական է, որ Բոուլիի վարքագիծը չի զարմացրել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրենկ Լեմպարդին։

Նշենք, որ Բոուլիի օրոք «ազնվականների» շարքերը համալրել են 16 ֆուտբոլիստներ` Էնցո Ֆերնանդեսը, Մալո Գուստոն, Նոնի Մադուեկեն, Միխայիլ Մուդրիկը, Վեսլի Ֆոֆանան, Մարկ Կուկուրելիան, Ռահիմ Սթերլինգը, Կալիդու Կուլիբալին, Բենուա Բադիաշիլեն, Կարնի Չուկվուեմեկան, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Դավիդ Դատրո Ֆոֆանան, Ժոաու Ֆելիքսը, Անդրեյ Սանթոսը, Գաբրիել Սլոնինան ու Դենիս Զաքարիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023