«Չելսիի», «Ինտերի», «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը կխաղա Ղազախստանում 📸
Նիգերիացի վինգեր Վիկտոր Մոզեսը տեղափոխվել է ղազախական «Կայսար», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
35-ամյա ֆուտբոլիստը «Կայսարին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 18 խաղում խփել է 1 գոլ։
Մոզեսն առավել հայտնի է «Չելիսում» (128 խաղ, 18 գոլ, 10 ասիստ), «Ինտերում» (20 խաղ, 5 ասիստ) և «Լիվերպուլում» (22 խաղ, 2 գոլ) ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Անվանի ֆուտբոլիստը նաև 12 գոլ ու 5 ասիստ է գրանցել Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրած 38 խաղում։
Հիշեցնենք, որ 2019-20 թվականներին «Կայսարում» հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, 33 խաղում խփել է 14 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր, Լիվերպուլ, Կայսար, Ղազախստանի առաջնություն, Չելսի, Վիկտոր Մոզես, Տիգրան-Բարսեղյան, տրանսֆերներ