«Չելսիի» առաջատարը երազում է «Ռեալ» տեղափոխության մասին
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը դեմ չէ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է Talksport-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «արքայական» ակումբում, սակայն մադրիդյան գրանդը նրան ձեռք բերելու համար որևէ քայլ չի ձեռնարկել։
25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ Հիլալը», բայց կարիերայի այս փուլում Ֆեռնանդեսը մտադիր չէ հեռանալ եվրոպական ֆուտբոլից։
«Չելսին» չի ուզում բաժանվել թիմի առաջատարից, բայց ֆուտբոլիստը հիասթափված է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հեռացումից։
Ֆեռնանդեսը լոնդոնյան գրանդ է տեղափոխվել 2023թ. հունվարին, 161 խաղում գրանցել է 28 գոլ ու 29 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Հիլալ, Էնցո Մարեսկա, Էնցո Ֆերնանդես, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ