Չաումենիի գործարքը, հնարավոր է, դառնա Ռեալի պատմության ամենթանկարժեք տրանսֆերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի տրանսերը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ գործարքի դիմաց «Ռեալը» մոնեգասկյան ակումբին, հավելավճարները ներառյալ, վճարելու է 100 մլն եվրո (80+20 մլն եվրո)։
Այդուհանդերձ, ըստ RMC Sport-ի տեղեկությունների, «արքայական» ակումբի համար այս գործարքը կարող է արժենալ մինչև 116 մլն եվրո։
Բանն այն է, որ տրանսֆերը «Ռեալի» համար կարժենա 116 մլն եվրո, եթե ակտիվանա «սերուցքայինների» ու 22-ամյա ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրում առկա բոնուսների բոլոր կետերը։
Նշվում է, որ առավելագույն հավելավճարը, որը «Մոնակոն» կարող է միանվագ ստանալ, 20 մլն եվրո է։
Հավելենք, որ եթե այս գորածարքը «Ռեալի» համար արժենա 116 մլն եվրո, ապա այն կդառնա «արքայական» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Այժմ մադրիդյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Էդեն Ազարի գործարքն է. 2019 թ. ամռանը «Ռեալը» նրա տրանսֆերի դիմաց «Չելսիին» վճարել է 115 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մոնակո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օրելյեն Չաումենի, Ֆաբրիցո Ռոմանո