Չան. «Ինձզագին յուրահատուկ է. միակ մարզիչն է, ով չի խնդրում ինձ ֆուտբոլիստներ գնել»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Միլանին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումից հետո «ներաձուրիների» նախագահ Սթիվեն Չանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի մասին.
«Ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, սակայն, վստահեցնում եմ ձեզ` Ինձզագին յուրահատուկ է։ Նա շատ հանգիստ է ցանկացած իրավիճակում, իսկ հանգստությունն անհավանական հատկություն է։
Բացի դրանից, նա միակ մարզիչն է, ով ինձ չի խնդրում ֆուտբոլիստներ գնել»,- 31-ամյա ֆունկցիոների խոսքերը մեջբերում է TuttomercatoWeb-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան, Չեմպիոնների-լիգա, Սթիվեն Չան, Սիմոնե Ինձզագի