Չախալյան. «Հայաստանի հավաքականն այժմ ծանր վիճակում է»

Չախալյան. «Հայաստանի հավաքականն այժմ ծանր վիճակում է»

13/11/2024 - 18:26

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք հանդիպման մասին.

«Բոլորդ գիտեք, որ Հայաստանի հավաքականն այժմ ծանր վիճակում է, և նման որոշում կայացրի, որպեսզի հավաքականի կողքին լինեմ ծանր իրավիճակում, այլ ոչ թե լավ ժամանակ։ Հետագայում կլինեն գովասանքի խոսքեր, թե՝ ոչ, ես հասկանում եմ, որ կարող է այդպես լինել, սակայն այդ ամենը երկրորդական է։ Ինձ համար առաջնայինն այս ծանր պահին հավաքականի կողքին լինելն է։

Համաձայն չեմ, որ Ֆարերյան կղզիների հավաքականը ֆավորիտ չէ։ Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բոլորը սովորել են խաղալ։ Եթե նայենք նրանց արդյունքներին, կտեսնեք, որ ոչ մի երկրի հավաքական չի կարողացել հեշտ հաղթանակ տանել այդ մրցակցի նկատմամբ։ Մենք մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակցին։

Ես հավատում եմ մեր երկրպագուներին և շատ մեծ հույս ունեմ, որ նրանք օգնելու են մեզ դաշտում։ Երկրպագուները միշտ մեծ աջակցություն են ցուցաբերել հավաքականին։

Բոլորդ էլ գիտեք, որ հավաքականի առջև խնդիր կար խմբում գրավել առաջին տեղն ու շարունակել պայքարը, սակայն չստացվեց։ Այսօր մեր հիմնական նպատակն առաջիկա երկու հանդիպումներն են։ Պետք է ամեն ինչ անենք այդ խաղերը հաղթելու համար։

Արտակ Դաշյանը նոր է ապաքինվել վնասվածքից։ Այն դեռ զգացնել է տալիս, այդ պատճառով նա հավաքական չի հրավիրվել»,- նշել է Չախալյանը, որի խոսքը մեջվերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023