Չագլար Սոյունչուն կհամալրի իսպանական գրանդի շարքերը
«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Չագլար Սոյունչուն կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրք պաշտպանը «հնդկացիների» շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակում. նրա գործող պայմանագիրն «աղվեսների» հետ ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` բազմաթիվ գրանդ ակումբներ ցանկացել են պայմանագիր կնքել Սոյունչուի հետ, սակայն վերջինս դեռևս 2022 թ. դեկտեմբերին նախնական համաձայնության է հասել «Ատելտիկոյի» հետ։
Հավելենք, որ Չագլար Սոյունչուն «Լեսթերի» շարքերը համալրել է 2018 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լեսթեր, Նիկոլո Սկիրա, Չագլար Սոյունչու, տրանսֆերներ