Ուրուգվայի հավաքականը գլխավորելու մի շարք թեկնածուներ կան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուրուգվայի ֆուտոբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսին, ով այդ պաշտոնում աշխատում էր ավելի քան 15 տարի։
Ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերրացիան հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի համար դիտարկում է մի շարք տարբերակներ։
Խոսքը Ալեքսանդր Մեդինայի, Գիլերմո Ալմադայի, Դիեգո Ագիրեի և Ֆաբիան Կոյտոյի մասին է։
Հավելենք, որ Մեդինան այժմ մարզում է «Տալյերեսը» (Ուրուգվայ), Ագիրեն` «Ինտերնասիոնալը» (Բրազիլիա), Ալմադան` «Սանթոս Լագունան» (Մեքսիկա), իսկ Կոյտոյի վերջին աշխատավայրը եղել է Հոնդուրասի հավաքականը, որը մարզել է 2019-2021 թթ.։
Նշենք, որ Կոյտոն արդեն աշխատել է Ուրուգվայի տարբեր տարիքային հավաքականների հետ` մարզելով Մ-21, 17 և 20 թիմերը։ Նա 2018 թ. սեպտեմբերին Մեքսիկայի դեմ կայացած ընկերական խաղում (4:1) եղել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և փոխարինել է հենց Օսկար Տաբարեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Մեդինա, Գիլերմո Ալմադա, Դիեգո Ագիրե, Ուրուգվայի հավաքական, Օսկար Տաբարես, Ֆաբիան Կոյտո