Ուրուգվայը ֆանտաստիկ խաղում թրիլերային հաղթանակ է տարել Կոլումբիայի նկատմամբ 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» մարզադաշտում մրցեց Կոլումբիայի դեմ։
Հանդիպումն անցավ թրիլերային և ֆանտաստիկ սցենարով, որն ավարտվեց Ուրուգվայի հաղթանակով` 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց կոլումբացիների կիսապաշտպան Խուան Քինթերոն։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մասրելո Բիելսայի գլխավորած Ուրուգվայի հավաքականը շատ արագ հավասարեցրեց ու առաջ անցավ հաշվի մեջ։ Նախ 57-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի պաշտպան Դավինսոն Սանչեսը, իսկ 60-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրիգո Ագիրեն։
Հանդիպման վերջնամասն անցնում էր հյուրերի առավելությամբ, որոնք 90+6-րդ րոպեին Կառլոս Անդրես Գոմեսի ջանքերով խփեցին պատասխան գոլն ու հաշիվը հավասարեցրին հաշիվը։
Թվում էր, թե «լոս կաֆետերոսը» ոչ-ոքի կորզեց, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին ուրուգվայցիները։ 90+11-րդ րոպեին հանդիպման վերջին գրոհը տանտերերը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեի ջանքերով վերածեցին դարպասի գրավման` կորզելով թրիլերային հաղթանակ։
«Չարուան» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 19-ի, բարձրացել երկրորդ տեղ։ Կոլումբիան նույնքան միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դավինսոն Սանչես, Խուան Քինթերո, Կառլոս Անդրես Գոմես, Կոլումբիայի հավաքական, Մանուել Ուգարտե, Մարսելո Բիելսա, Ուրուգվայի հավաքական, Ռոդրիգո Ագիրե