Ուրուգվայը, Արգենտինան, Չիլին ու Պարագվայն ԱԱ-2030-ն անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել
Ինչպես տեղեկացնում է Infobae-ն, Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայն ԱԱ-2030-ն անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել։
Օգոստոսի 2-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` «Սենտենարիո» մարզադաշտի ֆուտբոլային թանգարանում, պաշտոնապես հայտարարվեց դրա մասին և հայտն ուղարկվեց ՖԻՖԱ-ին։
Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը Մունդիալ-30-ն անցկացնելու համար մրցելու են Իսպանիայի ու Պորտուգալիայի համատեղ հայտի դեմ։
Նշվում է, որ հաղթողի վերջնական ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ՖԻՖԱ-ի 74-րդ կոնգրեսի ժամանակ` 2024 թվականին։
Հավելենք, որ Ուրուգվայը, Չիլին ու Արգենտինան մեկական անգամ արդեն անցկացրել են աշխարհի առաջնությունն` ընդունելով համապատասխանաբար 1930, 1962 և 1978 թվականների մունդիալները։
Ինչ վերաբերում է Պարագվային, ապա այդ երկիրը դեռևս չի ընդունել աշխարհի առաջնություն։
Հիշեցնենք, որ 2022 թ. առաջնությունը կայանալու է Քաթարում, իսկ 2026 թ.` ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2030, Քաթար-2022