«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ՌՊԼ-ը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստի հետ 🎥
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից հանդես էր գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայանցող Տոլյատիի «Ակրոնում»։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 14 խաղում 2 գոլ է խփել։ Պալիենկոն կարիերայում 22 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի ու 1 ասիստի հեղինակ։
Ռուս կիսապաշտպանը, բացի «Ակրոնից», խաղացել է նաև «Կռիլյա Սովետովում», «Չայկայում», «Տոսնոյում», «Նիժնի Նովգորոդում», «Օրենբուրգում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, Մաքսիմ Պալիենկո, Ուրարտու, ՌՊԼ, տրանսֆերներ