«Ուրարտուն» ընկերական խաղում կմրցի ԱԱ-2026-ի մասնակից հավաքականի դեմ  📸
«Ուրարտուն» ընկերական խաղում կմրցի ԱԱ-2026-ի մասնակից հավաքականի դեմ 📸
26/01/2026 - 12:37

«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։

Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։

Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։

«Ուրարտուի» ընկերական հանդիպումների ժամանակացույցն ու մրցակիցները

  • Ուզբեկստանի հավաքական` 30.01
  • «Ցինդաո Վեսթ Քոսթ» (Չինաստան)` 4.02
  • «Չժեցյան» (Չինաստան)` 8.02
  • «Ելիմայ» (Ղազախստան)` 12.02
  • «Յունայթեդ Սպորտ» (ԱՄԷ)` 12.02

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025