Ունիոնը հաղթանակ կորզեց Մայնցի դեմ խաղում` դառնալով Բունդեսլիգայի առաջատար🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» սեփական հարկի տակ մրցեց «Մայնցի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բեռլինցիները 2:1 հաշվով հաղթանակ կորզեցին հաղթանակով։
Ուրս Ֆիշերի թիմի կազմից աչքի ընկան Կևին Բերենսն ու Ջորդան Սիբաչոն, ով իր թիմին հաղթանակ պարգևեց 84-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հյուրերի միակ գոլը խփեց Մարկուս Ինգվարտսենը։
Այս հաղթանակից հետո «մայրաքաղաքայինները» վաստակեցին 39 միավոր և գլխավորեցին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
Մոտակա հետապնդող «Բավարիան» ունի 37 միավոր, որը, սակայն, ընթացիկ տուրում չի անցկացրել իր հանդիպումը և փետրվարի 5-ին հյուրընկալվելիս կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ։
«Մայնցը», 23 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Կևին Բերենս, Մայնց, Ունիոն-Բեռլին, Ուրս Ֆիշեր, Ջորդան Սիբաչո