Ուկրաինան կրկին comeback արեց` նվաճելով Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր 🎥
Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը մրցեց Իսլանդիայի դեմ։
Անհաջող ու ծանր ընթացք ստացած խաղում ուկրաինացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան։
Հաշիվը 30-րդ րոպեին բացեց իսլանդացիների հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը, իսկ տանտերերի գոլերը 54-րդ ու 84-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Վիկտոր Ցիգանկովն ու Միխայլո Մուդրիկը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Ռեբրովի թիմը մարտի 22-ին Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում էլ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի խմբային փուլ և ընգրկվեց մրցաշարի E խմբում ու կմրցի Բելգիայի, Ռումինիայի, Սլովակիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am