Ուկրաինայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

Ուկրաինայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

18/05/2023 - 11:51

48-ամյա մասնագետ Սերգեյ Ռեբրովը կդառնա Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջնական համաձայնության են հասել, իսկ պայմանագիրը կստորագրեն շատ շուտով, որի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում։

Աղբյուրի փոխանցմամբ` Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել նաև խորվաթ մասնագետ Սլավեն Բիլիչի հետ, սակայն գործարքը ձախողվել է։

Նշենք, որ Ռեբրովը 2021 թ. հունիսից մարզում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այն» ակումբը։

Ավելի վաղ ուկրաինական ֆուտբոլի լեգենդար նախկին հարձակվողը մարզել է նաև Կիևի «Դինամոն» (2014-17 թթ.), «Ալ Ահլի Ջիդան» (Սաուդյան Արաբիա, 2017-18 թթ.) և հունգարական «Ֆերենցվարոշը» (2018-21 թթ.)։

Ավելացնենք, որ Ռեբրովը, որպես գլխավոր մարզիչի օգնական, 2010-11 թթ. արդեն աշխատել է Ուկրաինայի հավաքականի համակարգում։

Հավելենք, որ Ալեքսանդր Պետրակովի` Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուսլան Ռոտանին նշանակել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023