ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել առաջնությունների և եվրագավաթների անցկացման վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, այսօր ՈՒԵՖԱ-ի ղեկավարության և 55 անդամ-պետությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել կոնֆերանս, որն անցել է տեսազանգի օգնությամբ։
Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, ինչպես նաև ներքին առաջնություններն անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին։ Կողմերը քննարկման ժամանակ հասկացել են, որ ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ խաղալն անհնար կլինի՝ հաշվի առնելով վարակի տարածման արագությունը։
Նշվում է, որ հունիսին եվրոպական թիմերին հնարավորություն կտրվի միցմրաշրջանային հատված անցկացնել, որպեսզի ֆիզիկական նորմալ պատրաստվածությամբ կարողանան ավարտին հասցնել առաջնությունները։ Հունիսին նախատեսված հավաքականների ընկերական հանդիպումները կհետձագվեն մինչև աշուն, եթե վարակի աճման տեմպերը չնվազեն, ապա առաջնության մնացած խաղերն անցկացվելու են փակ դռների հետևում։
Քննարկվում է նաև 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացնել խտացված գրաֆիկով՝ խաղալով նաև Սուրբծննդյան օրերին, ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում է։ Ըստ աղբյուրի՝ բաց է մնացել միայն ամառային տրանսֆերային հարցը, որը դեռևս պետք է քննարկվի։
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Եվրոպա-լիգա, Լա-լիգա, Լիգա-1, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա