ՈՒԵՖԱ-ն չի որակազրկի Իսրայելին
Իսրայելը չի հեռացվի ֆուտբոլային միջազգային մրցաշարերից, հայտնում է Israel Hayom-ը։
ՈՒԵՖԱ-ն սեպտեմբերի 23-ին Գործկոմի նիստում պետք է Իսրայելին որակազրկելու հարցը դներ քննարկման, բայց այժմ այն փակվել է։
Իսրայելին օգնության են հասել դիվանագետներ, ֆուտբոլային ասոցիացիաների ղեկավարներ ու պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում։
Գործին նույնիսկ միջանտել են ամերիկյան պաշտոնյաներ, որոնք հստակ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ՈՒԵՖԱ-ն հետ կանգնի իր գաղափարից։
Վերջին շրջանում տարբեր երկնրերի բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջում են որակազրկել Իսրայելին ու հեռացնել միջազգային մրցաշարերից, ինչպես արվել է 2022թ. մարտին Ռուսաստանի դեպքում։ Հարցը բարձրացրել էին Կատարի ներկայացուցիչները։
Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը 2023թ. հոկտեմբերի 7-ից կրկին խիստ ակտիվ է։ Շատ երկրներ Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածում ցեղասպանություն իրագործելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտ, Իսրայելի հավաքական, ՈւԵՖԱ