ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոփոխությունների ենթարկել խաղից դուրս իրավիճակի օրենքը
ՈՒԵՖԱ-ն մտադիր է մշակել նոր օրենքների փաթեթ, որը կապած է լինելու խաղից դուրս իրավիճակի մասին։ ՈՒԵՖԱ-ն մտադիր է այնպիսի օրենք ընդունել, որ եթե խաղացողը գտնվի 10-15 սմ խաղից դուրս վիճակում, չհամարավի խաղից դուրս։ Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը․
«Աբսուրդ է, որ ներկայիս ֆուտբոլում մեծ քիթ ունենալը կարող է խաղից դուրս վիճակի պատճառ հանդիսանալ։
Այն գծերը, որոնք համակարգչային միջոցներով ցուցադրվում են, նույնպես միանշանակ չեն:
Մեր առաջարկն է չհաշվել 10-20 սանտիմետրանոց խաղից դուրս վիճակները: Սա քննարկում ենք մրցավարական կորպուսի հետ»,-Չեֆերինի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈւԵՖԱ