ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները
Օգոստոսի 25-ին Ստամբուլում կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակաշխության շրջանակում «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի կողմից ստացավ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը։
Մրցանակաբաշխության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ անվանակարգի քվեարկության արդյունքները։
Պարզվում է` Բենզեման հսկայական առավելություն է ունեցել քվերակության արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի նկատմամբ. ֆրանսիացի գոլահարն ստացել է 523, իսկ բելգիացի ֆուտբոլիստը` 122 ձայն։
Լավագույն եռյակը, 118 ձայնով, եզրափակել է «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
Քվեարկության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տարվա լավագույն ֆուտբոլիստ, Տիբո-Կուրտուա