ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնելու են 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆոտւբոլիստի կոչմանը։
Մրցանակին հավակնելու են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև նրա թիմակից Մանուել Նոյերը։ Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին՝ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ։
Հավելենք, որ 2010 թվականի ի վեր առաջին անգամ մրցանակին չեն հավակնելու Լեո Մեսսին և Կրիշիտանու Ռոնալդուն։
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է նաև մրցանակի 4-10-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների ստացած միավորները․
4-5․ Լեո Մեսսիի («Բարսելոնա»), Նեյմար (ՊՍԺ) – 53 միավոր
6․ Թոմաս Մյուլլեր («Բավարիա») – 41 միավոր
7․ Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 39 միավոր
8․ Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ») – 27 միավոր
9․ Յոզուա Կիմիխ («Բավարիա») – 26 միավոր
10․ Կրիշտրիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 25 միավոր
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Լեո Մեսսի, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանուել Նոյեր, Մանչեսթեր-Սիթի, Յոզուա-Կիմիխ, Նեյմար, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռոբերտ-Լևանդովսկի, Տիագո Ալկանտարա