ՈՒԵՖԱ-ն Եվրո-2028-ի և 2032-ի ընդունման և անցկացման երեք հայտ է ստացել
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Կազմակերպությունը նոյեմբերի 16-ին Եվրո-2028-ի և 2032-ի անցկացման երեք հայտ է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլային ասոցիացիաները համատեղ հայտ են ներկայացրել` Եվրո-2028-ն ընդունելու և անցկացնելու համար։
Թուրքիան էլ, իր հերթին, հայտ է ներկայացրել` ինչպես Եվրո-2028-ն, այնպես էլ Եվրո-2032-ն անցկացնելու համար։
Եվրո-2032-ի անցկացման հայտ է ներկայացրել նաև Իտալիան։
Նշվում է, որ Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի ընդունման և անցկացման հայտերի վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 12-ն է։
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն Եվրո-2028-ի և 2032-ի ընդունող երկրի անունը կհայտարարի 2023 թ. սեպտեմբերին։
Հավելենք, որ Եվրո-2024-ը տեղի է ունենալու Գերմանիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Եվրո-2028, Եվրո-2032, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, ՈւԵՖԱ