ՈՒԵՖԱ-ն 33 տարի անց ուղղել է իր պատմական սխալը 🎥📸
ՈՒԵՖԱ-ն Սլովակիային պաշտոնապես ճանաչել է Եվրոպայի չեմպիոն։
1992թ. Չեխոսլովակիայի փլուզումից ու երկրների առանձնացումից հետո Եվրո-1976-ի հաղթող անհասկանալի պատճառով ընդունվում էր միայն Չեխիան, սակայն գրեթե 50 տարի անց` սեպտեմբերի 12-ին, ՈՒԵՖԱ-ն ուղղել է իր պատմական սխալը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում Եվրոպայի չեմպիոն դարձած երկրների շարքում ավելացվել է նաև Սլովակիայի անունը։
Պետք է ընգծել, որ Եվրո-1976-ում չեմպիոնի թիմում սլովակ ֆուտբոլիստները գերակշռել են չեխերին` 7-ն ընդդեմ 6-ի։
Եվրո-1976-ում Չեխոսլովակիայի հավաքականը չեմպիոնի տիտղոսը նվաճել է ԳԴՀ-ի թիմին հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելու շնորհիվ։ Այդ խաղում Անտոնին Պանենկան իրացրել է իր լեգենդար հարվածը։ Այդ հարցածը հաղթական է եղել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
