Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ -ի պաշտոնական կայքը, սկսվել է օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման տոմսերի վաճառքը։
Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը կարող են ներկա լինել ոչ ավել, քան 13 հազար երկրպագուներ։ Երկրպագուները մարզադաշտ կկարողանան մուտք գործել միայն այն դեպքում, եթե իրենց մոտ ունենան ամենաշատը 72 ժամ վաղեմություն ունեցող կորոնավիրուսի ՊՇՌ-թեստ կամ էլ պատվաստված լինելու ապացույց։
Նշենք, որ տոմսերի արժեքը չեզոք երկրպագուների համար կազմելու է 40-120 եվրո։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում միմյանց դեմ են մրցելու Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Չելսին» ու «Վիլյառեալը», իսկ հանդիպումը կայանալու է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում։
Հավելենք, որ հանդիպմանն արտերկրից ժամանած երկրպագուները ստիպված են լինելու հետևել այն հակահամաճարային այն կանոններին, որոնք տվյալ պահին կգործեն Հյ. Իռլանդիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, կորոնավիրուս, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ