ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ կարծում են, Բարսելոնային պետք է զրկել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից

ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ կարծում են, Բարսելոնային պետք է զրկել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից

02/06/2023 - 10:24

«Բարսելոնան», հնարավոր է, զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։

Ինչպես տեղեկացնում է ABC-ը, նման եզրահանգման են եկել ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` եվրագավաթներին կատալոնական ակումբի մասնակցության վերաբերյալ առաջիկա շաբաթներին ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն ուսումնասիրել է տեսուչների հաշվետվությունները և այժմ մտածում է հետագա գործողությունների մասին։

Այդուհանդերձ, Diario Sport-ը հաստատում է, որ «բլաուգրանային» Չեմպիոնների լիգայից հեռացնելու որևէ հիմք չկա, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, «կապտանռնագույններն» արդեն ստացել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու արտոնագիրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայի դատախազությունը դատական հայց էր ներկայացրել «Բարսելոնային» մրցավարներին հավանական կաշառելու գործով` DANSIl 95 խորհրդատվական ընկերության միջոցով, որը պատկանում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկե Նեգրեյրան է։

Ըստ նախնական տեղեկությունների` «բլաուգրանան» 2001-18 թթ. այդ ընկերությանը վճարել է 7,3 մլն եվրո։

«Բարսելոնան» պնդում է, որ այդ գումարը վճարել է Նեգրեյրայի ընկերության կողմից մրցավարների վերաբերյալ տրամադրված հաշվետվությունների դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023