Ուեյն Ռունին հոբելյանական խաղում Պանենկայի ոճով 11 մետրանոց է իրացրել?
«Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին Անգլիայի առաջնությունների շրջանակում անցկացրել է իր 500-րդ հանդիպում։ Այդ խաղի ընթացքում 34-ամյա խաղացողը դարձել է գոլի հեղինակ՝ Պանենկայի ոճով իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Անգլիացի խաղացողը «Ֆուլհեմի» դեմ խաղի 54-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին, 71-րդ րոպեին Ալեքսանդր Միտրովիչը խփել է պատասխան գնդակը։
Հիշեցնենք, որ Ռունին հանդես է եկել երեք անգլիական ակումբների կազմում․ «Էվերտոն», «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ այժմ հանդես է գալիս «Դերբիի» կազմում։
# Դերբի Քաունթի, Էվերտոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Ուեյն-Ռունի, Չեմպիոնշիփ, Ֆուլհեմ