«Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն` ըստ Թիերի Անրիի

«Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն` ըստ Թիերի Անրիի

12/03/2025 - 17:50

Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին.

«Ֆավորիտներն են Մոհամեդ Սալահը, Հարի Քեյնը, Ուսման Դեմբելեն և Ռաֆինյան։ Շատ բան կախված է տիտղոսներից։ Եթե հաղթես Չեմպիոնների լիգան ու լավ հանդես գաս առաջնությունում, ակնհայտ է, որ շանս կունենաս մրցանակն ստանալու։

Բայց Ռաֆինիան այժմ իր լավագույն մարզավիճակում է։ Նա բազում գոլեր է խփում, որոնցից ընդամենը մեկն է եղել 11-մետրանոցից։

Չեմ ասում, թե Սալահն ու Քեյնը պետք է այլևս չիրացնեն 11-մետրանոց, բայց երբ ֆուտբոլիստը խփում է այնքան, որքան մյուսները և դրանցից ընդամենը մեկն է 11-մետրանոցից, նա ֆավորիտ է դառնում։

Չեմ ասում, թե Քեյնը կամ Սալահն ինչ-որ բան սխալ են անում։ Նրանք անհավանական են խաղում, բայց Ռաֆինիայի մասին պետք է խոսել առավել մանրամասն։ Տպավորություն է, թե նա ամենուր է։ Երբ թիմումդ ունես լիարժեք հարձակվող, պետք է իմանալ, որ անհնարժեշտ է նաև պաշտպանվել ու պռեսինգի դիմել, իսկ Ռաֆինիան անում է նաև դրանք»,- Անրիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ռաֆինիան ընթացիկ մրցաշրջանում 41 խաղում խփել է 27 գոլ, կատարել 19 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023