«Ոսկե գնդակ». քվեարկության արդյունքները` ըստ ստացած ձայների
Նոյմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով անհատական ամենահեղինակավոր մրցանակին 7-րդ անգամ արժանացավ Լեո Մեսսին։
Հեղինակավոր Squawka պարբերականը մրցանակաբաշխության ավարտից հետո հրապարակել է քվեարկության արդյունքները` ըստ ֆուտբոլիստների ստացած ձայների։
Այսպիսով, Լեո Մեսսին ստացել է 613 ձայն` ընդամենը 33 ձայնով առաջ անցնելով «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, ում ակտկվում կա 580 ձայն։
Նրանց հաջորդել են «Չելսիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինիոն (460 ձայն), Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», 239) և Նգոլո Կանտեն («Չելսի», 186)։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ», 178), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 121), Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի», 73), Կիկիան Մբապեն (ՊՍԺ, 58) և Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ, 36)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Ժորժինիո, Լեո Մեսսի, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ-Սալահ, Նգոլո Կանտե, Ոսկե-գնդակ, Ջանլուիջի Դոնարումա, Ռոբերտ-Լևանդովսկի