«Ոսկե գնդակ». 25-30-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
France Football-ն սկսել է արդեն հրապարակել քվեարկության արդյունքները։
Այսպիսով, 29-30-րդ հորիզոնականները կիսել են Լուկա Մոդրիչն («Ռեալ Մադրիդ») ու Սեսար Ապիլիկուետան («Չելսի»)։
28-26-րդ հորիզոնականները զբաղեցրել են Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Նիկոլո Բարելան («Ինտեր») և Ժերար Մորենոն («Վիլյառեալ»), 25-րդ հորիզոնականը` «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
