«Ոսկե գնդակ». 15-20-րդ հորիզոնականը զբաղեցրած ֆուտբոլիստները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
France Football-ն սկսել է արդեն հրապարակել քվեարկության արդյունքները։
Այսպիսով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթի», 16-րդը` Նեյմարը (ՊՍԺ), 17-րդը` Լուիս Սուարեսը («Ատլետիկո Մադրիդ»), 18-րդը` Սիմոն Կյայերը («Միլան»), 19-րդը` Մեյսոն Մաունթը («Չելսի»), 20-րդը` Ռիյադ Մարեզը («Մանչեսթեր Սիթի»)։
Ավելի վաղ հրապարակվել էին 25-30-րդ, 23-24-րդ ու 21-22-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստների անունները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Լուիս-Սուարես, Մեյսոն Մաունթ, Նեյմար, Ոսկե-գնդակ, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, Սիմոն Կյայեր