Ո՞ւմ հետ է նախկինում հանդիպել Նեյմարի մայրիկի նոր բոյֆրենդը
Ինչպես գիտեք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նանդին Գոնսալվեսը, նոր ընկեր ունի, ով իրենից 30 տարով փոքր է։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Տիագո Ռամոսը ժամանակին լուրջ հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ։ Նախկինում Ռամոսը հարաբերություններ է ունեցել նույնիսկ Նեյմարի անձնական խոհարարի հետ։
Ռամոսը հարաբերություններ է ունեցել նվազագույնը ևս երեք տղամարդու հետ, որոնց թվում են եղել դերասան Կարլինոս Մայան, միլիոնատեր Էդուարդո Պերեյրան, ինչպես նաև PR-խորհրդատու Իրինալդո Օլիվեյրան։
Նշենք, որ Նեյմարի ծնողները բաժանվել են երեք տարի առաջ։
# Նանդին Գոնսալվես, Նեյմար, ՊՍԺ, Տիագո Ռամոս