Շոտլանդական ակումբի վինգերի անհավանական գոլը գեղեցիկ անցումից հետո 🎥
Շոտլանդիայի Պրեմիերշիփի 6-րդ տուրում «Հարթսը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ֆոլկիրկին»։
Տանտերուից հաշիվը 22-րդ րոպեին բացել է Ալեքսանդրոս Կիզիրիդիսը։ Հույն ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անհավանական հարվածով։ Նախքան աչքի ընկնելը վինգերը նաև գեղեցիկ անցում է ձեռնարկել։
«Հարթսը» հաղթանակից հետո 16 միավոր է վաստակել և Պրեմիերշիփի անսպասելի առաջատարն է։ Երկրորդը տեղը զբաղեցնող «Սելթիկից» Էդինբուրգը ներկայացնող ակումբն առաջ է 2 միավորով։
«Ֆոլկիրկը» 5 միավորով նախավերջինն է` 11-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդրոս Կիզիրիդիս, Հարթս, Պրեմիերշիփ, Սելթիկ, Ֆոլկիրկ