Շեֆիլդ Յունայթեդը ընդհուպ մոտեցավ չորրորդ հորիզոնականին ?
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ։
13-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կալում Վիլսոնը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+2-րդ րոպեին, Բիլի Շարպը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն 84-րդ րոպեին փոխարինման դուսր եկած Ջոն Լինդստրյոմը հաղթանակ պարգևեց Քրիս Ուայլդերի թիմին։
Այսպիսով, «Շեֆիլդ Յունայթեդը» վաստակեց 39 միավոր՝ ընդհուպ մոտենալով 4-րդ հորիզոնականին։ «Շեֆիլդն» այժմ ընդամենը 2 միավոր է զիջում 4-րդ տեղը զբաղեցնող «Չելսիին»։ «Բորնմութը» 26 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Բորնմութ, Շեֆիլդ Յունայթեդ