Շերիֆի մարզիչ. «Մենք հարգում ենք Ռեալին, սակայն չենք վախենում»
Սեպտեմբերի 28-ին մոլդովական «Շերիֆը», որն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը.
«Մենք պետք է անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղանք, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Շատ ենք ցանկանում դուրս գալ այդ հիասքանչ մարզադաշտ և հիանալի ֆուտբոլ ցուցադրել։
«Շերիֆը» շատ երկար ճանապարհ է անցել, որպեսզի «Սանտիագո Բերնաբեուում» մցրի «Ռեալի» դեմ։
Մենք պետք է դուրս գանք դաշտ և լավ խաղանք ինչպես պաշտպանությունում, այպես էլ առջևի գծում։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ակումբ, «Շերիֆը» նույնպես մտածում է հաղթանակի մասին, սակայն մենք գիտենք «Ռեալի» հնարավորությունները։ Առաջին հերթին, մենք ցանկանում ենք արժանապատիվ տեսք ունենալ։
Մենք բավական լավ ենք ուսումնասիրել «Ռեալի» խաղը։ Նրանք բազմաթիվ թոփ ֆուտբոլիստներ ունեն։ «Շերիֆը» հարգում է «Ռեալին», սակայն չի վախենում»,- ուկրաինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Շերիֆ» հանդիպման մեկնարկն Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուրի Վերնիդուբ, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ