Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը դարձավ արծաթե մեդալակիր
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան։
Այսօր` օգոստոսի 9-ին, կայացան մրցաշարի վերջին`11-րդ տուրի պարտիաները, որոնց շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Իսպանիային։
Արման Փաշիկյանի սաներին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամ։
Մյուս խաղատախտակների վրա Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը վաստակեց 19 միավոր` դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր։
Նշենք, որ մրցաշարի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում նույն` 2.5-1.5 հաշվով հաղթեց Նիդեռլանդներին, ինչից հետո նույնպես վաստակեց 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց մեր ընտրանուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայկական-Սպորտ, Շախմատ