Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։
Այսօր` օգոստոսի 7-ին, կայացան 9-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ուզբեկստանի դեմ և կրեց առաջին պարտությունը. Արման Փաշիկյանի սաները զիջեցին 1:3 հաշվով։
Հայաստանի հավաքականից պարտություններ կրեցին Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնաց 15 միավորով և զիջեց առաջատարությունը` նահանջելով 3-րդ հորիզոնական։
Հնդկաստան-2-ը նույնպես ունի 15 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Ուզբեկստանը վաստակեց 16 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Տղամարդկանց պայքարում մրցաշարային աղյուսակի վերնամասն ունի հետևյալ տեսքը.

Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն։
Կանանց հավաքականը, վաստակած 14 միավորով, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Կանանց պայքարում էլ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Շախմատ