Շալկեն Նյուբելին զրկել է ավագի թևկապից՝ Բավարիա տեղափոխվելու պատճառով
«Շալկե 04-ի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը զրկվել է ակումբի ավագի թևկապից։ Այս ամենի պատճառ է հանդիսացել, որ խաղացողը պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ։ Մյունխենյան ակումբի կազմը 23-ամյա դարպասապահը կհամալրի 2020 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը կշարունակի հանդես գալ «Շալկեի» կազմում։
«Մենք պայմանավորվել ենք Նյուբելի հետ, նա ավագի թևկապը կփոխանցի Օմար Մասկարելին»,- նշել է գելզենկիրխենյան ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Վագները։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 4-ին, Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Նյուբելի հետ պայմանագիր կնքելու մասին։
# Ալեքսանդր Նյուբել, Բավարիա, Շալկե-04