Նորվիչը Պրեմիեր լիգայում բացարձակ հակառեկորդ է սահմանել` գերազանցելով Վեսթ Բրոմվիչի ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Նորվիչը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»։
«Դեղձանիկներն» այդ պարտությունից հետո մնացին 21 միավորով և շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը` կորցնելով բոլոր հնարավորությունները տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։
Այսպիսով, Դին Սմիթի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «Նորվիչն» արդեն 6-րդ անգամ է դուրս մնում Պրեմիեր լիգայից, ինչը մրցաշարի շրջանակում երբևէ վատագույն արդյունքն է։
«Դեղինները» շրջանցել են «Վեսթ Բրոմվիչի» հակառեկորդը, որը ԱՊԼ-ից դուրս է մնացել 5 անգամ։
Այդ ցուցանիշով «Նորվիչին» ու «Վեսթ Բրոմվիչին» հաջորդում են «Քրիսթալ Փելասը», «Միդլսբրոն» ու «Սանդերլենդը», որոնք Պրեմիեր լիգայից դուրս են մնացել 4 անգամ։
Հավելենք, որ «Նորվիչը» ԱՊԼ-ից դուրս է մնացել նաև 1994/95, 2004/05, 2013/14, 2015/16 և 2019/20 մրցաշրջաններում։
Վերջում նշենք, որ «Նորվիչը» Պրեմիեր լիգային, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Միդլսբրո, Նորվիչ, Սանդերլենդ, Վեսթ Բրոմվիչ, Քրիսթալ Փելես