Նոր Զելանդիայի կանանց հավաքականի պաշտպանը մեկ խաղում 3 ինքնագոլի հեղինակ է դարձել🎥
Կանանց ֆուտբոլի SheBelieves Cup ընկերական մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում ԱՄՆ հավաքականը 5:0 հաշվով ջախջախել է Նոր Զելանդիային։
Հանդիպման հակահերոս է դարձել Նոր Զելանդիայի կանանց հավաքականի պաշտպան Մեյքալա Մուրը, ով առաջին խաղակեսում հասցրել է դառնալ միանգամից 3 ինքնագոլի հեղինակ։
Հատկանշական է, որ Մուրը «կատարյալ» «անտի հեթ-տրիկի» հեղինակ է դարձել` ինքնագոլերը խփելով աջ և ձախ ոտքերով ու գլխով։
Նշենք, որ 25-ամյա պաշտպանը հանդես է գալիս «Լիվերպուլի» կանանց թիմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SheBelieves Cup, ԱՄՆ կանանց հավաքական, Լիվերպուլի կանանց թիմ, կանանց ֆուտբոլ, Մեյքալա Մուր, Նոր Զելանդիայի կանանց հավաքական