Նոյերն այլևս այն չէ․․․?
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Սերժ Գնաբրիի գոլի շնորհի դժվարությամբ 3։2 հաշվով առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ։
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Այդ գոլը խփվել է մյունխենյան ակումբի Մանուել Նոյերի կոպիտ սխալի արդյունքում, ով անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից։
# Բավարիա, Բունդեսլիգա, Մանուել Նոյեր, Պադերբորն