Նոյերը կրկնեց Մեսիի ցուցանիշը
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կրկնեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը, հայտնում է Opta -ն։
Նոյերը Չեմպիոնների լիգայում Մեսիի հետ մեկ ակումբի կազմում անցկացրած ամենաշատ հանդիպումների քանակով կիսում է 2-3-րդ տեղերը։ Նրանք համապատասխաբար «Բավարիայի» և «Բարսելոնայի» կազմում մրցաշարում մասնակցել են 136-ական հանդիպման։
Այդ ցուցանիշով առաջատարը «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասն է` 149 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բավարիա, Բարսելոնա, Իկեր Կասիլիաս, Լեո Մեսսի, Մանուել Նոյեր, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ