Նոթինգհեմ Ֆորեսթը 41 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է իրականացրել
Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» գնել է «Նյուքասլի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի տրանսֆերը։
«Ֆորեսթի» պաշտոնական կայքը հայտնում է, որ շոտլանդացի ֆուտբոլիստը պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «անտառապահները» «կաչաղակներին» վճարել են 41 մլն եվրո։
Այդ գործարքը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պատկության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել Իբրահիմ Սանգարեի ռեկորդը։ Ակումբը նրա տրանսֆերի համար 2023 թ. սեպտեմբերին հոլանդական ՊՍՎ-ին վճարել էր 35 մլն եվրո։
Էլիոթ Անդերսոնը «Նյուքասլի» սան է, որի կազմում 55 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էլիոթ Անդերսոն, Նյուքասլ, Նոթինգհեմ Ֆորեսթ, տրանսֆերներ