«Նոան» հայկական ֆուտբոլի համար ռեկորդային տրանսֆերային առաջարկ է ստացել
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը շարունակում է մնալ եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, հաստատում է լրագրող Ռուդի Գալետին։
Բոսնիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թել Ավիվի «Մաքաբին»։
Իսրայելի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է կատարել հայկական ակումբին ու 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 1,5 միլիոն եվրո։
Գործարքը կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու գերազանցել Էդգար Մալաքյանի ռեկորդը։ Չեխական «Վիկտորիա Պլզենը» 2012թ. հուլիսին Մալաքյանի տրանսֆերը «Փյունիկից» գնել է 750 հազար եվրոյով։
Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը սոցցանցերում գրում է, որ Մուլահուսեյնովիչին ձեռք բերել ցանկանում են նաև Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Չարլթոնն» ու հունգարական «Ֆերենցվարոշը»։
Սերոբյանի տվյալներով` «Նոան» իր ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարակ դեռ չի ստացել։ Հայաստանի չեմպիոնը նրա տեղափոխության համար ցանկայում է վաստակել հենց 1,5 միլիոն եվրո։
Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են նաև լեհական «Լեգիան», «Պոգոն Շեցինն» ու «Ռակուվը», Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Կալյարին» ու «Պիզան», ամերիկյան «Լոս Անջելեսը»։
Մուլահուսեյնովիչը «Նոա» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կոնֆերենցիաների լիգա, Մաքքաբի Թել Ավիվ, Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, Ռուդի Գալետի, տրանսֆերներ