«Նոան» կարող է ձեռք բերել 900 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի
«Նոան» մոտ է խորվաթ վինգեր Իվան Դոլչեկի հետ պայմանագիր ստորագրելուն, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդային», բայց 2025թ. հուլիսից վարձավճարով հանդես է գալիս «Դանդի Յունայթեդում»։ Նա շոտլանդական ակումբում 24 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 ասիստ։
Դոլչեկը «Դունայսկա Ստրեդա» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 6 խաղում գրանցել է 1 ասիստ։
Եզրային կիսապաշտպանը խաղացել է նաև խորվաթական «Սլավենում», «Հայդուկում», «Շիբենիկում», պորտուգալական «Ֆամիլիկաոյում» և այլ ակումբենրում։
Transfermarkt-ը Դոլչեկի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Դանդի Յունայթեդ, Դունայսկայա Ստրեդա, Իվան Դոլչեկ, ՀՊԼ, Նոա, տրանսֆերներ