«Նոան» 700 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի է վարձակալել 📸
Պորտուգալական «Սանտա Կլառայի» վինգեր Բրունո Ալմեյդան մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա Հայաստանի փոխչեմպիոն «Նոայում», հայտնում է Transfermarkt-ը։
Ըստ աղբյուրի` «Նոան» մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։ Հայկական թիմը դեռ պաշտոնապես չի հաստատել Ալմեյդայի տեղափոխությունը։
Ալմեյդան 2023 թ. հուլիսից հանդես է գալիս Պորտուգալիայի առաջնության «Սանտա Կլառա» ակումբում, 73 խաղում խփել 17 գոլ, կատարել 8 ասիստ։ Նախկինում նա խաղացել է նաև պորտուգալական այլ ակումբներում` «Պարդոնենսեում», «Պասուշ դե Ֆերեյրայում», «Տրոֆենսեում» և այլուր։
Transfermarkt-ը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 700 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Բրունո Ալմեյդա, ՀՊԼ, Նոա, Սանտա Կլառա, տրանսֆերներ