Նոա – Վիկինգուր հանդիպման մրցավարական անձնակազմը
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի չեմպիոն «Վիկինգուրի» դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Անտոնիո Մենելաոս
Եզրային մրցավարներ – Ձիորձիս Օմիրոս, Գեորգու Պավլոս
Չորրորդ մրցավար – Տեուլի Խրիստովալանտիս
VAR համակարգի պատասխանատուներ – Սոլոմու Դիմիտրիս, Կոստա Ռովերտոս
Բոլոր մրցավարները Կիպրոսից են։
Հիշեցնենք, որ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 28-ին` 21:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Վիկինգուր Ռեյկյավիկ